CRIMINALTIME.COM
Broadcasted ​​by
"INTERNATIONAL HUMAN RIGHTS PROTECTION"


ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍԻ ՈՍԿԵՐՉՅԱՆ
Ծնվել է Երևանում 1980թ. 2001թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 2003թ. պաշտպանել է մագիստրոսական թեզ և ստացել իրավագիտության մագիստրոսի կոչում` քրեաիրավական մասնագիտացմամբ:
Մինչև 2005թ. աշխատել է Երևանի Նաիրիտ գործարանում, որպես իրավախորհրդատու: 2005-2007թթ աշախատել է ՀՀ դատախազությունում, որպես քննիչ:
2001թ. հրատարակել է "Մահապատժի Անիրավաչափությունը" վերտառությամբ գիտական առաջին աշխատությունը:
Հեղինակ է մի քանի տասնյակ գիտական և հրապարակախոսական հոդվածների, ինչպես նաև "Քրեաիրավական տերմինների համառոտ բացատրական բառարան"-ի:
2007թ. տեղափոխվել է ԱՄՆ:
2007թ. հիմնել է "Պետություն և Իրավունք" հայ-ամերիկյան շաբաթաթերթը և մինչև 2009թ. հանդիսացել շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը: 2009թ-ից հանդիսանում է Կրիմինալ Ժամ ամսագրի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը: 2009թ-ից 2011թ հանդիսացել է ԱՄՆ-ի AMGA հայկական հեռուստաալիքով հեռարձակվող Հնարավորության Խաչմերուկ գիտահանրամատչելի հեռուստախաղ-շոույի հիմնադիրն ու խմբագիրը: 2012թ-ից հանդիսանում է World Style ամսագրի հրատարակիչն ու գլխավոր խմբագիրը և "Նոր Հայաստան" Օրաթերթի "ԱՀԱԶԱՆԳ" էջի պատասխանատուն: 2012թ-ից ARTN-SHANT հեռուստաընկերությամբ հեռարձակվող "ԿՐԻՄԻՆԱԼ ԺԱՄ" հաղորդաշարի հեղինակն ու վարողն է: 2012թ. հիմնել է "INTERNATIONAL HUMAN RIGHTS PROTECTION" հասարակական կազմակերպությունը և հանդիսանում է կազմակերպության հիմնադիր նախագահը:
HomeAbout UsContact UsPhoto GalleryServicesVIDEOS
Criminal Time TV ShowAHAZANG WEEKLYCHIEF EDITORADVERTISINGCRIMINAL TIME MAGAZINE ISSUESArmenian Genocide
Crime News - Online TVMARCH 1 ARMENIA - 2008