CRIMINALTIME.COM
Broadcasted ​​by
"INTERNATIONAL HUMAN RIGHTS PROTECTION"


ԿՐԻՄԻՆԱԼ ԺԱՄ ամսագիրը հիմնադրվել է 2009թ-ին: Ամսագիրը յուրաքանչյուր ամիս ընթերցողին ներկայացնում է աշխարհի ամենահայտնի քրեական հեղինակությունների կյանքն ու գործունեությունը: Գողական աշխարհի գաղտնիքները: Ամենասարսափելի և աղմկահարույց սպանությունները: Հայտնի մարդկանց քրեական անցյալը: Հազարամայկի ահաբեկչությունները: Բացահայտված և չբացահայտված բազում հանցագործություններ: Ամսագիրը լույս է տեսնում ԱՄՆ-ի Լոս- Անջելես քաղաքում` յուրաքանչյուր ամիս: Կրիմինալ Ժամ ամսագրի, ինչպես տպագիր տարբերակում, այնպես էլ Կրիմինալ Ժամ ամսագրի CriminalTime.com կայքի ցանկացած էջում, կարող եք տեղադրել Ձեր բիզնեսի գովազդը և դառնալ ամսագրի ինչպես հովանավորը, այնպես էլ տպագրմանն աջակցող գործընկերը: Ցանկացած ընթերցող, աշխարհի ցանկացած երկրից կարող է Կրիմինալ ժամ ամսագրի խմբագրություն ուղարկել ամսագրի թեմատիկային վերաբերվող հոդված` տպագրության համար: Ամսագրի խմբագրությունը ընդունում է նաև հատուկ պատվիրված հոդվածներ` տպագրության համար, նվիրված որևէ քրեական հեղինակությանը կամ կրիմինալ աշխարհի որևէ իրադարձությանը: Կրիմինալ ժամ ամսագիրն ունի աջակցման ֆոնդ և ցանկացած ընթերցող և ամսագրի երկրպագու, աշխարհի ցանկացած երկրից` ցանկության դեպքում, կարող է իր դրամական աջակցությունը ցուցաբերել ամսագրի ֆոնդին, ինչի համար ամսագրի խմբգարությունը կհայտնի իր շնորհակալությունը, ինչպես ամսագրի տպագիր տարբերակում, այնպես էլ ամսագրի CriminalTime.com կայքում` հատուկ նախատեսված ԱՄՍԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ էջում: Կրիմինալ Ժամ ամսագրի խմբագրությունը տեղակայված է Լոս-Անջելեսի Գլենդել քաղաքում: Ամսագրի խմբագրության հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է այցելել CriminalTime.com կայքի ԿԱՊ էջը: Կրիմինալ Ժամ ամսագրում նշվում են բոլոր հոդվածների աղբյուրները, որտեղից դրանք վերցված են:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 «ԿՐԻՄԻՆԱԼ ԺԱՄ» ամսագրի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում տպագրված գովազդների և հայտարարությունների բովանդակության համար և միշտ չէ, որ տպագրված նյութերի գաղափարը պատկանում է խմբագրությանը, կամ խբագրությունը կիսում է հոդվածներում ներկայացված տեսակետները: Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս` հղումը «Կրիմինալ Ժամ» ամսագրին պարտադիր է: Ամսագրում տպագրված հատուկ հեղինակային հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն` առանց «Կրիմինալ Ժամ» ամսագրի հղման, արգելվում է:

ARMEN VOSKERCHYAN
Chief editor
«ԿՐԻՄԻՆԱԼ ԺԱՄ» ամսագրի խմբագրության գործընկերն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության 02 շաբաթաթերթը: «ԿՐԻՄԻՆԱԼ ԺԱՄ» ամսագրին տրամադրված նյութերը հեղինակային իրավունքով պատկանում են միայն  խմբագրությանը և դրանց օգտագործումն ու արտատպումն արգելվում է առանց «ԿՐԻՄԻՆԱԼ ԺԱՄ» ամսագրի խմբագրության գրավոր թույլտվության:
HomeAbout UsContact UsPhoto GalleryServicesVIDEOS
Criminal Time TV ShowAHAZANG WEEKLYCHIEF EDITORADVERTISINGCRIMINAL TIME MAGAZINE ISSUESArmenian Genocide
Crime News - Online TVMARCH 1 ARMENIA - 2008